Ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ Երևանում

Երևանում անցկացվեց Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 213 մարզիկներ:

Մեդալային առաջին գոտեմարտերից հետո Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են Մանվել Խնձրցյանը (61 կգ) և Արման Մուսիկյանը (65 կգ):

Արծաթե մեդալներ են նվաճել Հելբերտ Սահակյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անուշավան Բարսեղյանը (70 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), իսկ բրոնզե` Հայկ Գասպարյանը (57 կգ), Արման Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Նարեկ Հարությունյանը (74 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ Երևանում

🔷 Երևանում անցկացվեց Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:

🔷 Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 213 մարզիկներ:

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Суббота, 16 марта 2024 г.

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան