Ադրբեջանցի մարզիկները չեն ներկայացել հայ բռնցքամարտիկների հետ մենամարտերին

5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում:

Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ է տոնել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ:

Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանը հաղթել է ուկրաինացի Սերգեյ Սնիտյուկին, իսկ Հովհաննիսյանն առավելության է հասել Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի՝ Իլյա Մելնիչյուկի նկատմամբ:

Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին:

 

5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային…

Опубликовано Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիա Пятница, 2 апреля 2021 г.

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում