Ադրբեջանցի զինծառայողը Քարվաճառում դաժանաբար ծեծել է ծառայակցին

Համացանցում հայտնվել է հուլիսի 23-ին նկարահանված բացառիկ տեսանյութ Քարվաճառի սահմանային հատվածից, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը դաժանաբար ծեծում ծառայակցին:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե, իբր, հայկական կողմի դիպուկահարի կրակոցից Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել: Դրանից քիչ անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հուլիսի 23-ին կրակահերթեր են գրանցվել հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով: Տեսանյութում նույն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը:

Related posts

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բոյկոտ է․ աշխատակազմը պահանջում է հանդիպում վարչապետի հետ

Այսօր հայկական դրոշի օրն է. Ո՞վ է ՀՀ դրոշի հեղինակը

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը