«Ադրբեջանցիների Արցախի գյուղեր մուտք գործելու, բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու» լուրերը կեղծ են․ Արցախի ԱԱԾ

Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Հայտնում է Արցախի ԱԱԾ-ն։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Related posts

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը

Իջևանում ՔՊ կուսակցությունը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85.25%-ը

Հայտնի են Լեջան բնակավայրի քվեարկության նախնական արդյունքները