Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ ժամը 10:40-ի սահմաններում, Ադրբեջանի «Գարահեյբաթ» ավիացիոն զինափորձարանում ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը: Այդ մասին ասված է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

Վթարի հետևանքով ուղղաթիռի անձնակազմից կան զոհեր և վիրավորներ։

Related posts

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է