Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն

Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն։ Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել Տգրան Աբրահամյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն։
Դա պարզորոշ ձևով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող հավաքների մասին կադրերից։
Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսները ու ճանապարհում ֆռոնտ։
Այդ ձևով ճակատ գնացողի բարոյահոգեբանական վիճակն արդեն պարզ է։
Թուրքիան իր ռեգիոնալ խնդիրները լուծելիս թքած ունի, թե Ադրբեջանի, թե նրա քաղաքացիների վրա։
Նրան Ադրբեջանը որպես պլացդարմ է հետաքրքրում՝ իր շահերը մեր ռեգիոնում առաջ մղելու համար։»,- գրել է նա:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ