Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին. Զատուլին

Ռուսաստանը փորձում է խաղաղության հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտության միջոցով: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին:

«2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս շատ օգուտ քաղի Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտությունից։ Բայց Ադրբեջանը դրանով չի բավարարվում, նա ավելին է ուզում և օգտագործում է Ուկրաինայի իրադարձություններում ներգրավված Ռուսաստանի կաշկանդվածությունը»,- նշել է Զատուլինը:

Պատգամավորի կարծիքով՝ Ռուսաստանը կխուսափի ռազմական գործողություններին միջամտելուց, բայց պետք է հանգստացնի Ադրբեջանին: «Բայց այն պայմաններում, երբ Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, դրան դժվար է հասնել»,- ասել է Զատուլինը։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին