Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ալիևի հակահայկական ելույթներին՝ «Չմիավորման» շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ:

«Հերթական անգամ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման և նրա նախագահության հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար, այդ թվում՝ խեղաթյուրելով պատճառները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։ Սա խախտում է ինչպես շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները և միջազգային ատյանների որոշումները»,- գրել է ԱԳՆ խոսնակը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան