Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ բեռը կուղևորվի Բիլյաջարի կայարանից։

Ռուսական ցորենի վերջին առաքումն Ադրբեջանով տարանցմամբ տեղի է ունեցել ապրիլի 24-ին, առաքվել է 5 վագոն հացահատիկ՝ 350 տոննա ընդհանուր քաշով:

Տարանցմանը զուգահեռ շարունակվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծումը: Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ռեգուլար և 2955 տոննա պրեմիում տեսակի բենզին:

Related posts

600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը