Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը. Չավուշօղլու

Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ մենք փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան ամեն մեկի հետ խոսում է նրան հասկանալի լեզվով։

«Օրինակ, Հունաստանի հետ մենք կխոսենք այն լեզվով, որը նա հասկանում է»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Չավուշօղլուն այնուհետև անդրադարձել է Արևելյան Միջերկրական ծովի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի հունական Կիպրոսի զենքի էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե կղզում էսկալացիա եք ուզում, մենք պատշաճ կերպով կպատասխանենք»,- զգուշացրել է Չավուշօղլուն։

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին