Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ-ն, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Related posts

Գյումրին հրաժեշտ տվեց Դոնարա Հարությունյանին

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին