Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վնասվել է Սոթքի համայնքապետարանի շենքը

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վնասվել է Սոթքի համայնքապետարանի շենքը:

«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի արտահաստիքային թղթակիցն այս պահին Սոթքում է. նա տրամադրել է լուսանկարներ վնասված շինությունից:

Ավելի վաղ Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Սոթքում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել: Վնասի չափը ճշտվում է:

Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել էԺամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերըլայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ