Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է` հանրաքվե լինի․ Փաշինյան

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է` հանրաքվե լինի։

Այս մասին սյունիքում՝ Շինուհայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Տեղեր կան, կարող է լինել գաղափար, որ ասենք՝ եկեք 100 քառակուսի մենք ձեզ զիջենք, 100 էլ դուք մեզ տվեք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- ասել է նա։

Փաշինյանն ավելի վաղ սոցցանցի իր էջերում հայտնել էր, որ Սյունիք այցի ընթացքում չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում։

«Չնախատեսված կանգառ ունեցա Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսեցինք իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և մեր անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին», – գրել է նա։

Related posts

Նոր գրքեր՝ ազգային ինքնության ճարտարապետների մասին

«Գյումրու երեխաների տանը» հայտնաբերվել է երեխայի դի

Հայաստանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Լեհաստանի համար. Լուցիան Պիետժչիկ