Ադրբեջանի հարձակման հետևանքով Սառնաղբյուրում 5 զոհ է եղել, 3–ը՝ երեխա. ԼՂ ՄԻՊ գրասենյակը հրապարակել է անուններ

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչև սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։  Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.
Ալեքսանդր Ալեքսանյան
Գոհար Գրիգորյան
Նվեր Պողոսյան (երեխա)
Միքայել Պողոսյան (երեխա)
Դավիթ Ալեքսանյան (երեխա)։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան