Ադրբեջանի զորքը բանակցություններով հանելու ենք ՀՀ-ից, իսկ 540 կմ սահմանը ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով. Մարուքյան

Մենք բանակցությունների միջոցով Ադրբեջանի զորքը հանելու ենք Հայաստանի տարածքից, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Նա նաև ավելացրեց, որ ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում 540 կմ սահմանը ամրացնելու են նոր տեխնոլոգիաներով.

«Պետք չի 540 կմ երկարությամբ զինվորներ կանգնեցնել»:

Մարուքյանը նկատեց, որ իրենց բանակցության տարբերությունն այն է լինելու, որ բանակցող են ունենալու:

«Մեր բանակցողը չի լքելու խրամատը, չի լքելու պետական ծառայությունը: Իրենց բանակցելու արդյունքները մենք տեսել ենք», – նշեց թեկնածուն:

Related posts

Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ ամրապնդել մեր բարեկամությունը. Չինաստանի ԱԳ նախարար

Վարույթ է հարուցվել, որն առնչվում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին

Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի հողամասի նկատմամբ. վարչապետ