Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին՝ «կողմնակալ» որակելով ֆրանսիական կողմի մոտեցումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարելով, որ դրա ընթացքում ֆրանսիացի նախարարն «անհիմն պահանջներ» (չակերտները՝ Tert.am-ի) է հնչեցրել, որոնք «անընդունելի են» (չակերտները՝ Tert.am-ի)։

Tert.am-ի փոխանցմամբ, ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական Բաքուն մեղադրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային «անհիմն նկրտումների» (չակերտները՝ Tert.am-ի) համար՝ միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ «ֆրանսիական կողմը, որն իրեն ներկայացնում է որպես հակամարտության կարգավորմանը «ձգտող» կողմ, 30 տարվա ընթացքում երբեք չի դատապարտել Հայաստանին»։

«Կողմնակալ մոտեցումներ դրսևորելու փոխարեն ֆրանսիական կողմի համար ավելի օգտակար կլինի դրդել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները և զերծ մնալ սադրանքներից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Related posts

«Ինդիան Մեհակ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

300 հազար ժամկետանց ձվի խմբաքանակը ոչնչացված լինելու մասին կեղծ ակտ կազմած և դրա դիմաց կաշառք ստացած նախկին պաշտոնատար անձը դատապարտվել է ազատազրկման

Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ. Fars