Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում այսօրվա հայտարարություններին։

«Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետները, թե իբր Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում, վարում է «էթնիկ զտումների» քաղաքականություն հայազգի բնակիչների նկատմամբ և տարածաշրջանը «շրջափակման մեջ» պահում» (չակերտները – Tert.am),- հայտարարել է Բաքուն։

Բաքուն նաև նշել է, որ հայկական կողմը «խանգարում է» (չակերտները – Tert.am) Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

«Այն փաստը, որ հունիսի 27-ին ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել հայկական զինված ուժերի սադրանքի արդյունքում, որոնք, չնայած Հայաստանի ստանձնած պարտավորությանը, դեռևս ամբողջությամբ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքից, ոչ միայն միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, այլև փորձ է խանգարել ԱՄՆ-ում ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին»,- ասված է հայտարարության մեջ։

Related posts

Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը

Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան

Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա