Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ-ից ձերբակալվածների վերաբերյալ Բորելի հայտարարությունը «կեղծ և սադրիչ» է որակել

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակի վերաբերյալ եվրապատգամավորների հարցին՝ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն:

Բաքուն այդ հայտարարությունը որակել է «կեղծ և սադրիչ»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից վստահեցրել են, թե պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ վարվում են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների պահանջներին համապատասխան։

Related posts

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է

Ըմբիշ Հայկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն