Ադրբեջանից Ուկրաինային ուղարկված օգնության ընդհանուր գումարը կազմել է մոտ 34 միլիոն ԱՄՆ դոլար

Ադրբեջանի կողմից Ուկրաինա ուղարկված օգնության ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 57 միլիոն մանաթ կամ մոտ 34 միլիոն ԱՄՆ դոլար, որի կեսն ուղարկվել է անցյալ տարի: Այդ մասին ասված է Ադրբեջանի կառավարության 2023 թվականի գործունեության հաշվետվության մեջ։

Նշվում է նաև, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքների վերացման համար Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կազմակերպությանը և այլ հումանիտար հաստատություններին էլ Ադրբեջանից փոխանցվել է ավելի քան 45 մլն ԱՄՆ դոլար:

2023 թվականին Ադրբեջանն ընդհանուր առմամբ մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Թուրքիայի երկրաշարժից տուժած տարածքներում վերականգնման և վերակառուցման աշխատանքների համար:

Related posts

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար