Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը։ Սեպտեմբերի 5-ին Բալաջարի կայարանից Վրաստանի սահման է ուղարկվել 977 տոննա դիզելային վառելիքով բեռնված 16 վագոն։ Վառելիքը Վրաստանով տարանցմամբ կտեղափոխվի Հայաստան։

Ադրբեջանից Հայաստան մինչ այժմ ներմուծվել է շուրջ 16 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա պրեմիում և ռեգուլար տեսակի բենզին։

Բացի դրանից՝ Ռուսաստանից Հայաստան Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ իրականացվելու է ապրանքների հերթական մատակարարումը։ Մասնավորապես, Հայաստան կառաքվի 5 վագոն՝ 355 տոննա ցորենով, 3 վագոն՝ 180 տոննա պարարտանյութով և 2 վագոն՝ 138 տոննա փայտանյութով։

Related posts

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն. Փաշինյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները