Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում: Գերիներին օդանավակայանում դիմավորում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գերիների հարազատները: Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը