Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. երկրի ԱԳՆ

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և կարևորում է ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրագործումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի երկարաժամկետ տեսլականի ռազմավարության հիմքը կազմում է կայուն խաղաղության, զարգացման և առաջընթացի ապահովումը: Իր տարածքների օկուպացիայի գործոնի վերացմամբ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության խիստ պահպանմամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ տարածաշրջանում ապագա խաղաղության անվտանգության ապահովման համար այս փուլում կարևոր է եռակողմ հայտարարությունների լիակատար իրագործումը: «Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը ադեկվատ արձագանք կտա այս ուղղությամբ իրենց նախաձեռնած քայլերին»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

Related posts

Կիև են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները

Պուտինը և Վիետնամի ղեկավարը համատեղ հռչակագիր են ընդունել

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով