Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել թուրքական ընկերության հետ Սու-25-ի արդիականացման վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական TUSAŞ ընկերության միջև ստորագրվել է Սու-25 գրոհային ինքնաթիռների արդիականացման պայմանագիր։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում անցկացվող IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Գուրբանովը և TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է