Ադրբեջանը միջազգային կազմակերպություններին է դիմել Հայաստան ներթափանցած զինծառայողների հարցով

Ադրբեջանը միջազգային կազմակերպություններին է դիմել Նախիջևանից Հայաստան անցած զինծառայողների հարցով: Այս մասին հայտնել էԱդրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը:

«Շարունակվում են ՊՆ զինծառայողների՝ 2004 թվականին ծնված Բաբիրով Աղշինի և 2003 թվականին ծնված Ախունդով Հուսեյնի որոնումները, որոնք անհետ կորել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին։ Քանի որ կա հավանականություն, որ զինծառայողները պահվում են Հայաստանի տարածքում, նրանց ազատ արձակման կապակցությամբ պաշտոնական դիմում է ուղարկվել համապատասխան միջազգային կառույցներին», – ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:

Հավելենք, որ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այսօր հայտնել է, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Նա Կապանի ոստիկանական բաժնում է:

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Related posts

Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին

Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին