Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ ավտովթարից մահացած աղջկա մարմինը վերադարձնել Լեռնային Ղարաբաղ. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Էլենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում։ Նա մահացել է 5 օր առաջ տեղի ունեցած սարսափելի ավտովթարից: Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ նրա մարմինը վերադարձնել հայրենիք՝ հուղարկավորման նպատակով: Անգամ ԿԽՄԿ-ի միջոցով: Այժմ Էլենի մարմինը «սպասում է»,- գրել է Բադալյանը:

 

Related posts

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բասեն գյուղը 200 տարեկան է