Ադրբեջանը կստեղծի Հայաստանի հետ սահմանազատման պետական ​​հանձնաժողովի քարտուղարություն

Ադրբեջանի նախարարների կաբինետի որոշմամբ ստեղծվել է Պետական սահմանի սահմանազատման քարտուղարություն՝ բաղկացած5 հաստիքային միավորից։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ըստ որոշման՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվում է հանձնաժողովի քարտուղարություն, որոշվել են դրա գործունեության ուղղությունները։

Նշենք, որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մայիսի 24-ին կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը, ամռանը կայացել է երկրորդը:

Related posts

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 526 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան