Ադրբեջանը խախտել է հրադադարը, խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը. Արցախի ՊՆ

Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Related posts

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր

Սահմանափակվել է ՌԴ-ից միայն մեկ տեսակի պաղպաղակի` մարտի 3-ի խմբաքանակի ներմուծումը․ ՍԱՏՄ-ն հորդորում է խուսափել շահարկումներից