Ադրբեջանը ԼՂ-ում կիրառում է հրետանային միջոցներ և ԱԹՍ-ներ․ Տեղեկատվական շտաբը հորդորում է մնալ ապաստարաններում

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել ԼՂ-ի նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ տեղեկատվական շտաբից։

«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- տեղեկացնում է ԼՂ տեղեկատվական շտաբը։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր