Ադրբեջանը դեպի Քարվաճառ մայրուղի կկառուցի. Շուշիի հասնող ճանապարհը շահագործման կհանձնվի 2021-ի օգոստոսին

Ադրբեջանի ավտոմայրուղիների պետական գործակալությունը 2021 թվականի մարտից կսկսի Քառվաճառ (Քելբաջար) տանող նոր մայրուղի կառուցել, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով գործակալության նախագահ Սալեհ Մամեդովի հայտարարությունը:

«Ճանապարհի նախագծումն իրականացվել է թուրքական «Պրոյապի» ընկերության հետ համատեղ: Ճանապարհը կանցնի Գանձակ (Գյանջա)-Գոյգոլ-Օմարի լեռնանցք երթուղով: Այստեղ նախատեսվում է լեռնային թունել կառուցել», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Մամեդովը: Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր կառուցել 12 կմ երկարությամբ թունել, սակայն նման թունելի կառուցումն ու պահպանումը շատ թանկ է, ինչի հետևանքով էլ որոշում է կայացվել թունելի երկարությունը հասցնել 6,5 կմ-ի` ավելացնելով օձային ճանապարհների երկարությունը։

Անդրադառնալով Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհի կառուցմանը՝ Մամեդովը նշել է, որ 6 մետր լայնությամբ և 101 կմ երկարությամբ ճանապարհն այժմ ամբողջությամբ ծածկված է հողով և հավելել․ «Ներկայում ականազերծման աշխատանքներն են ընթանում: Այս ճանապարհը շահագործման կհանձնվի 2021 թվականի օգոստոսին»։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են