Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանի մահաբեր հարձակումները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին դրսևորումների անընդունելի շարունակություն։ Այդ մասին ասված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-յան գրառման մեջ:

«Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- նշված է սենատոր Բոբ Մենենդեսի ղեկավարած հանձնաժողովի գրառման մեջ:

Related posts

Եմեն-Սաուդյան Արաբիա լարվածությունը պահպանվում է

Արդիականացվում են 2000-ից ավելի շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքները. ՀԷՑ

Խուդաթյանը հանձնարարականներ է տվել ճանապարհաշինական աշխատանքների որակի և ժամկետների պահպանման վերաբերյալ