Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 25-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:

Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Related posts

Իմ լիազորություններից մինիմալ անգամ չեմ շեղվել. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազի միջնորդության մասին

ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները

Դանիայի վարչապետը խոստանում է ամեն ինչ անել՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար. DW