Ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել ԼՂ առևանգված 3 ուսանողներին

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001 թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003 թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003 թ.)։

Վերջիններս օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են:

Related posts

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին