Ադրբեջանական կողմը Արցախի ԱԻՊԾ-ին է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ զոհված 3 հայ զինծառայողի մարմին

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր տեղափոխել է Երևան:

Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է