Ադրբեջանական լրատվամիջոցների ևս մեկ հրապարակում ատելության խոսքի դասական օրինակ է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հակահայկական, հակասեմական հրապարակմանը։

«Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Բադալյանը։

ԱԳՆ խոսնակը նաև տարածել է Stop Antisemitism՝ հակասեմականության դեմ պայքարող ամերիկյան անկախ ոչ հասարակական կազմակերպության գրառումը, որում անդրադարձ է եղել Ադրբեջանում հրապարակված մի հոդվածի, որի վերնագիրն է. «Հիտլերն ավելի մարդասեր է, քան պատմության մեջ եղած ցանկացած հայ ղեկավար»:

«Stop Antisemitism-ը սարսափեց՝ տեսնելով, որ ադրբեջանական թերթը հրապարակում է դա: Ադոլֆ Հիտլերը սպանել է 6 միլիոն հրեայի և 5 միլիոն այլ ազգերի։ «Մարդասեր» բառը և նրա անունը նույն նախադասության մեջ չեն կարող կիրառվել»,- գրել է կազմակերպությունը Twitter-ում:

Related posts

Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ Նիկոլ Փաշինյան

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը