Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. կան զոհեր

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։
Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։
Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։
Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։
Մյուս տվյալները ճշտվում են։

Related posts

Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 4-5 աստիճանով

ՀՀ վարչապետի ելույթը ՌԴ-ում ընթացող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք նոր կարգավորումներ