Ադամ Շիֆը Բայդենի վարչակազմին կոչ է արել օդային ճանապարհով բժշկական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել օդային ճանապարհով բժշկական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

«Իմ գրասենյակն ուշադրությամբ հետևում է Արցախում իրադրության զարգացմանը: Պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին հաղորդումները խոր տագնապ են առաջացնում։ Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին՝ անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել և աջակցել տուժածներին օդային բժշկական օգնություն հասցնելուն: Նախագահ Ալիևը պետք է թույլ տա օգնության ազատ հոսք՝ առանց որևէ պայմանի կամ սահմանափակումների»,- X-ի (նախկին Twitter)-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը:

 

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան