ԱԳ փոխնախարարը ՖԽՎ պատվիրակությանը ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը

Մայիսի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) պատվիրակությանը՝ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակության անդամներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու նախաձեռնության, ինչպես նաև Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում աջակցելու պատրաստակամության համար։

Հանդիպման ընթացքում Արտակ Ապիտոնյանը համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը և անդրադարձել հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի, մասնավորապես՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված անձանց անվտանգ հայրենադարձմանը, ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը, Արցախում հումանիտար աջակցության հասանելիության ապահովմանը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող ծրագրերին:

Related posts

«Խոսում է արվեստը». մշակույթը՝ հասանելի բոլորին

Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահով. Փաշինյան

ՀՀ-ում արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև կառուցակարգային և բովանդակային որոշակի խզում կա. վարչապետ