ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Շրի Լանկայի դեսպանին

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուռաջ Լամավանսային` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարար Արա Այվազյանը շնորհավորեց դեսպան Լամավանսային պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ։ Որպես հեռանկարային ուղղություններ` առանձնացվեցին բժշկական կրթության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, առևտրի, զբոսաշրջության ոլորտները։

Նախարար Այվազյանը և դեսպան Լամավանսան կարևորեցին փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հրատապության խնդիրների շուրջ։

Related posts

Վարդենիսի ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեում են

ԱՍՀՆ-ն՝ ի գիտություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շահառուների

Երկու օրում ռուսական օդանավակայաններում չեղարկվել է 485 չվերթ