ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթացքում խոսել է ապատեղեկատվության տարածման նոր մեխանիզմների մասին՝ ընդգծելով արհեստական բանականության կիրառմամբ առաջացող ռիսկերը: Բաղդասարյանը շեշտել է, որ վերջին շրջանում ապատեղեկատվական արշավների բնույթը էականորեն փոխվել է։