ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արա Սաղաթելյանին եւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը, հայտնել է փաստաբան Հակոբ Ենոքյանը։ «Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ` քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է: Այս «խուզարկության» ավարտից հետո վստահորդս՝ Արա Սաղաթելյանը, բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ», ասել է փաստաբանը։ ԳՈՎԱԶԴ00:16Իմանալ ավելին ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաեւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային: Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, հայտնում է փաստաբան Դավիթ Ավագյանը. «Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը։ Հայտարարում եմ, որ ցանկացած դատավարական գործողություն, որ կատարվել է իր կողմից ընտրված փաստաբանի բացակայությամբ, ապօրինի է»։ Քիչ առաջ Էլիբեգովան դուրս է եկել ԱԱԾ-ից։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան