ԱԱԾ-ն ԱԳՆ-ում հօգուտ Ադրբեջանի գործած պաշտոնյայի է բացահայտել

Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել է պաշտոնյայի, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարեւոր տեղեկություններ։ Factor.am-ին որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորապես, տվյալ պաշտոնյան Աշխեն Առաքելյանն է։ Նա եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։ ԱԱԾ-ն նրան հայտնաբերել և ձերբակալել է ավելի քան մեկ ամիս առաջ։ Մեզ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա գործուղման ժամանակ։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ Աշխեն Առաքելյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։ Առայժմ անհայտ է, թե ովքեր են նրան աջակցել և ինչ պաշտոններ ունեն ԱԳՆ-ում։ Տեղեկացանք, որ ԱԱԾ-ն առգրավել է ԱԳՆ որոշ աշխատակիցների համակարգիչներ։ Factor.am-ը թեմայի առնչությամբ մի շարք հարցեր է ուղղել ԱԱԾ-ին, պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները