Starlink-ը հասանելի է նաև Ադրբեջանում

SpaceX ընկերության Starlink գերարագ արբանյակային ինտերնետը գործարկվել է Ադրբեջանի տարածքում՝ հայտնել են ընկերությունից:

Նախորդ տարվա մարտի 21-ին Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հայտնել էր, որ Բաքուն Starlink ընկերության հետ քննարկել է երկրում լայնաշերտ արբանյակային ինտերնետ ծառայության ներդրումը:

Մայիսի 9-ին «Ազերկոսմոս» գործակալության և SpaceX-ի միջև ստորագրվել էր համաձայնագիր Ադրբեջանում Starlink ինտերնետային ծառայությունների գործարկման վերաբերյալ:

Ավելի վաղ Starlink-ը հասանելի է դարձել նաև Հայաստանում: SpaceX-ի համահիմնադիր Իլոն Մասկը հայտնել էր, որ Հայաստանը դարձել է աշխարհի 130-րդ շուկան, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը:

Related posts

Կլինեն հոսանքազրկումներ

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ