Անցավ, անվտանգ, արդյունավետ. Aivine-ը կոտրում է ասեղային մազահեռացման միֆերը

Գյումրու գեղեցկության ոլորտում տեղի ունեցավ նոր ու սպասված իրադարձություն․ մասնագետների, գեղեցկության սրահների ղեկավարների և հետաքրքրված անձանց համար կազմակերպվեց անվճար սեմինար, որի ընթացքում ներկայացվեց Aivine՝ կանադական արտադրության ասեղային մազահեռացման սարքը, որն իր ունիկալ տեխնոլոգիայով վերափոխում է մազահեռացման գործընթացը՝ դարձնելով այն բացարձակ անցավ, հարմարավետ ու արդյունավետ։