FlyDubai-ը չեղարկել է Սոչիից և Մինվոդիից դեպի Դուբայ թռիչքները

FlyDubai-ը չեղարկել է Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Դուբայ թռիչքները դեկտեմբերի 28-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռուս տուրօպերատորները փորձում են նվազագույնի հասցնել զբոսաշրջիկների վրա բացասական ազդեցությունը, նաև տարբերակներ փնտրում ԱՄԷ-ի այս հայտնի հանգստավայր հասնելու համար․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR)։

«FlyDubai-ը ժամանակավորապես չեղարկել է Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Դուբայ թռիչքները 28.12.2024-ից մինչև 05.01.2025-ը։ АТОР-ի տվյալներով՝ իրավիճակն ազդում է ավելի քան 2 հազար ուղևորի վրա, որոնց 90%-ը տուրօպերատորների հաճախորդներ են։ Այս պահին տուրօպերատորներն աշխատում են Սոչիից և Միներալնիե Վոդիից flydubai-ի չվերթների չեղարկման խնդիրն արագորեն լուծելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը