Facebook-ն իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից աշխատել

Tert.am: Ամերիկյան Facebook ընկերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից հեռավար աշխատանքային ռեժիմով աշխատել, գրում է CNN-ը։

«Հիմնվելով առողջապահության ոլորտում պետական փորձագետների ցուցումների վրա և մեր ընկերությունում խորհրդատվությունից հետո, որոշում ենք կայացրել մեր աշխատակիցներին մինչև 2021 թվականի հուլիս թույլատրել տնից աշխատել»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Նեկա Նորվիլը։

Նորվիլը հավելել է, որ ընկերությունը տնից աշխատելու համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար աշխատակիցներին 1000-ական դոլարի չափով գումար է հատկացնելու։

Հիշեցնենք, որ նմանատիպ որոշումներ են կայացրել նաև Google և Twitter ընկերությունները։

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին