7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու կապակցությամբ հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿՀ-ից:

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 ցմահ դատապարտյալ հայտարարել էր հացադուլ անվտանգային գոտին մեղմացնելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացների առնչությամբ։

Այնուհետև նոյեմբերի 30-ին դատապարտյալներից երկուսը, առողջական խնդիրներից ելնելով, քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև բուժաշխատողների բացատրական աշխատանքների արդյունքում դադարեցրել էին հացադուլը։ Դեկտեմբերի 3-ին հացադուլից հրաժարվել էր ևս մեկ դատապարտյալ։

Դեկտեմբերի 4-ին մնացած 4 ցմահ դատապարտյալները «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի հերթական ընդունելությունից և տարված բացատրական աշխատանքներից հետո նույնպես դադարեցրել են հացադուլը։

Related posts

Հուսով եմ՝ այսօրվա բանակցությունների արդյունքում կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

Հայաստանը նպատակ ունի զբաղեցնել իր արժանի տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզում. վարչապետ

Փոխվում է Հայաստանի տոնացույցը