5 ոստիկան կազատվի ծառայությունից․ ՆԳՆ-ն ներկայացրել է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները, ըստ որոնց՝ որոշվել է ծառայությունից ազատել 5 ոստիկանի։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

«ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին