35-ամյա տղամարդը գնացել է կնոջ աշխատավայր՝ խանութ, ու դանակահարել նրան

Սեպտեմբերի 16-ին, կեսօրին մոտ, Նոյեմբերյանում դանակահարություն էր եղել։ 35-ամյա մի տղամարդ գնացել էր կնոջ աշխատավայր՝ խանութ։ Անձնական հարցերի շուրջ վիճել էր նրա հետ ու դանակով հարվածներ հասցրել:

Րոպեներ անց բաժնում հաղորդում էր ստացվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից. Տուժած կինը հոսպիտալացվել էր։ Ախտորոշվել էր «որովայինի կտրած-ծակած վերք»:

Դեպքի վայր և բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում 35-ամյա տղամարդը ներկայացել է տեղի իրավապահներին՝ հետը բերելով հանցագործության գործիք դանակը։ Նա ձերբակալվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են՝ հայտնում է Ոստիկանությունը։

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը