34-ամյա դատապարտյալ է մահացել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1989թ․ ծնված, 2012 թ.-ից պատիժը կրող Գ. Ս.-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով մարտի 03-ին՝ ժամը 03։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությա քրեակատարողական ծառայությունից։

Ժամը 03։20-ի սահմաններում շտապօգնության բրիգադի կողմից արձանագրվել է դատապարտյալ Գ. Ս.-ի կենսաբանական մահը:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ