Օտարերկրացին կոտրել էր ավտոբուսի ապակիները՝ պատճառելով 3 միլիոն 500 հազար դրամի վնաս

Հուլիսի 16-ին, ժամը 18.57-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 48-ամյա վարորդը և հայտնել, որ Ռուբինյանց փողոցում օտարերկրացի 28-ամյա երիտասարդն իրեն անհայտ առարկայով խփել և կոտրել է թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսի ապակիները: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատճառվել է 3 միլիոն 500 000 դրամի վնաս:
28-ամյա երիտասարդը հայտնաբերվել, պետական գույքը վնասելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ավանի բաժանմունք: Նա և
կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Related posts

Փոփոխություններ՝ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

Հաստատվել է աղետի գոտու տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը . զոհված անձի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն դրամ

Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ